ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են...

Ասում են...
01.07.2014 | 00:37

... թե Տիգրան Սարգսյանի դեսպան նշանակվելն ահավոր ծանր են տարել իշխանական հայտնի թևերում, ինչպես նաև ԲՀԿ-ում, մասնավորապես քոչարյանական «գաղափարական» թևում, ուր ամեն ինչ անում էին, որպեսզի նախկին վարչապետը «պատասխանատվության ենթարկվի»։ Ավելին` երկրորդ նախագահի մերձավորները նեղ միջավայրում բառացիորեն ասում էին` «Տիկոն պետք է նստի»: Ասում են նաև, թե այդ միջավայրում մեծ է տագնապը, որ ԱՄՆ մեկնած Տիգրան Սարգսյանը, որպես ԱՄՆ-Ռուսաստան փոխզիջման արդյունք, որպես Սերժ Սարգսյանի հոգեժառանգ, կարող է 2018-ին սպիտակ ձիու վրա վերադառնալ` մասնակցելու նախագահական ընտրություններին:

Դիտվել է՝ 2151

Մեկնաբանություններ